Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Առաջարկում են 2016-ը հռչակել Ջիվանու տարի

Առաջարկում են 2016-ը հռչակել Ջիվանու տարի
17.12.2014 | 12:29

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ձեռնամուխ է եղել աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն-թանգարանի ստեղծմանը:

Դեկտեմբերի 16-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում տուն-թանգարան ստեղծելու առաջին նիստը, որին ներկա էին մի շարք մտավորականներ՝ մշակութային գործիչներ, կոմպոզիտորներ, պատմաբաններ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ և գործարարներ։
Նիստի ընթացքում ներկայացվել է տուն-թանգարան ստեղծելու շարժառիթները, մինչ օրս իրականացված աշխատանքները։ Ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը մանրամասնել է տուն-թանգարան ստեղծելու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև ներկայացրել կատարված չափագրումների ողջ փաթեթը։ Նկատի ունենալով, որ 2016-ին լրանում է մեծանուն աշուղի 170-ամյակը՝ որոշվել է 2016-ը Ջիվանու տարի հռչակելու առաջարկով նամակ հղել ՀՀ պետական մարմիններին։
«Աշուղ Ջիվանին իրավամբ բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծ մասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան, հայ մշակույթին անհարիր ելևէջումներից: Այսպիսով՝ Ջիվանին հանդիսացավ այն խոշոր ջրբաժանը, որով աշուղական արվեստը հայացավ և մեզ ժառանգվեց որպես ազգային մշակույթի, ազգային երգարվեստի անբաժան բաղադրատարր»,- նշված է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ